NASA-ն մտադիր է այսուհետ տիեզերական ոլորտում լիովին անկախ լինել Ռուսաստանից
                        ԱՄՆ Օդագնացության և տիեզերական տարածության հետազոտությունների ազգային վարչությունը (NASA) մտադիր է այսուհետ տիեզերական ոլորտում լիովին անկախ լինել Ռուսաստանից: Այս մասին տեղեկանում ենք ZN.UA-ից:
Հաղորդվում է, որ, համաձայն NASA-ի ղեկավար Չառլզ Բոլդենի հայտարարությանը, 2017 թվականից Վաշինգտոնը պլանավորում է իր տիեզերագնացներին ինքնուրույն ուղարկել Միջազգային տիեզերակայան: 
Բոլդենի խոսքերով՝ ամերիկացի տիեզերագնացներին Միջազգային տիեզերակայան հասցնելու համար նոր տիեզերանավ կառուցելու պայմանագիրը կստորագրվի Boeing ու SpaceX ընկերությունների հետ
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                     
                     
                     
                     
                     
            

