Թուրքիան չի ճանաչել Ղրիմի ընտրությունները
                        Թուրքիայի ԱԳՆ-ն հայտարարության է տարածել, որում ասվում է, որ Թուրքիան չի ճանաչում սեպտեմբերի 14-ին Ղրիմում անցկացված խորհրդարանական և ՏԻՄ ընտրությունների արդյունքները: 
«Թուրքիան չի ճանաչում Ղրիմի ինքնավար հանրապետությունը անօրինական ճանապարհով Ռուսաստանին միանալու փաստը, հետևաբար սեպտեմբերի 14-ին անցկացված ընտրությունները մեր երկիրը նույնպես համարում է անօրինական»,-նշված է հայտարարության մեջ: 
Թուրքական կառավարությունը նաև մտահոգություն է հայտնել վերջին օրերին Ղրիմի թաթարների նկատմամբ գործադրվող ճնշման մեծացման շուրջ և կոչ արել այն անհապաղ դադարեցնել:
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                     
                     
                     
                     
                     
            

