211652_close_icon
views-count1042 դիտում article-date 12:19 17-09-2014

Արմեն Սողոյանն ընտրվել է Համաշխարհային հոգեբուժական ասոցիացիայի ֆինանսական քարտուղար

Երեկ երեկոյան հայտնի դարձավ, որ Հայկական հոգեբուժական ասոցիացիայի նախագահ Արմեն Սողոյանը Մադրիդում ընթացող Համաշխարհային հոգեբուժության XVI վեհաժողովի շրջանակում տեղի ունեցած Գլխավոր ասամբլեայի նիստում ընտրվեց Համաշխարհային հոգեբուժական ասոցիացիայի գործադիր վարչության անդամ` ֆինանսական քարտուղար։ Արմեն Սողոյանից հեռախոսով ճշտեցինք, որ իր օգտին է քվեարկել ընտրողների ճնշող մեծամասնությունը` զգալի առավելություն ապահովելով մրցակցի` ԱՄՆ-ի ներկայացուցչի նկատմամբ։ Նշենք, որ Համաշխարհային հոգեբուժական ասոցիացիայի անդամ է աշխարհի 135 կազմակերպություն` 117 երկրից: Ասամբլեայի նիստում Համաշխարհային հոգեբուժական ասոցիացիայի գործադիր վարչության ընտրություններում նախագահ է ընտրվել Հելեն Հերմանը (Ավստրալիա), գլխավոր քարտուղար՝ Ռոյ Կալիվայալը (Հնդկաստան), հանդիպումների քարտուղար՝ Մասատոշի Տակեդան (Ճապոնիա), ֆինանսական քարտուղար՝ Արմեն Սողոյանը (Հայաստան):

Նմանատիպ նյութեր