Դերասաններ Եվա Մենդեսը և Ռայան Գոսլինգը աղջիկ են ունեցել։ Այս մասին հայտնում է US Weekly֊ն։
Նշենք, որ նրանց առաջնեկը լույս աշխարհ էր եկել սեպտեմբերի 12֊ին։
Նշվում է, որ երկար ժամանակ դերասանուհին հերքել է իր հղիության մասին լուրերը։
Հիշեցնենք, որ Մենդեսը և Գոսլինգը միասին են 2011 թվականից, սակայն մինչ օրս չեն օրինականացրել իրենց հարաբերությունները։