ԵԱՀԿ Մինսկի խումբը ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորման հիմնական գործիքն է. Ադրբեջանում Իտալիայի դեսպան
                        Ինչպես և միշտ, մենք գտնում ենք, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման հիմնական գործիքն է, որի օգնությամբ միջազգային հանրությունը կկարողանա աջակցել հակամարտության խնդրի կարգավորմանը: Այս մասին ադրբեջանական  Trend գործակալությանը տված հարցազրույցում ասել է Ադրբեջանում Իտալիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջամպաոլո Կուտտիլոն:
Իտալացի դիվանագետը նշել է, որ այս մասին դեռ ասվել է Ադրբեջանի նախագահի՝ Հռոմ կատարած այցի ժամանակ: Նա ընդգծել է նաև, որ Իտալիան ամբողջապես աջակցում է Մինսկի խմբին և խնդիրը պետք է լուծում ստանա բացառապես խաղաղ բանակցությունների միջոցով:  
«Անշուշտ, ստատուս-քվոն անընդունելի է»,-ասել է դեսպանը:
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                     
                     
                     
                     
                     
            

