ԵԱՀԿ Մինսկի խումբը Շվեդիայում խորհրդակցություններ է անցկացնում ԼՂ հիմնախնդրի կարգավորման շուրջ
                        Ստոկհոլմում մի քանի ժամ առաջ ԼՂ հակամարտության կարգավորման վերաբերյալ խորհրդակցություններ են սկսվել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և Շվեդիայի կառավարության միջև: 
«Ես ԵԱՀԿ Մինսկի խմբի հետ գտնվում եմ Ստոկհոլմում՝ խորհրդակցություններ անցկացնելու նպատակով»,-Twitter սոցիալական ցանցի իր միկրոբլոգում այսօր գրառել է ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը:
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                     
                     
                     
                     
                     
            

