211652_close_icon
views-count986 դիտում article-date 17:03 16-09-2014

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում (սեպտեմբերի 12-ից 16-ը)

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` սեպտեմբերի 12-ից 16-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 47 դեպքից բացահայտվել է 38-ը, կողոպուտի 3 դեպքից` 2-ը, խարդախության 23 դեպքից` 20-ը: Շորթման և խուլիգանության 2-ական դեպքերը բացահայտվել են: Բացահայտվել է գողության 17 դեպք: Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմնական վնասվածք հասցնելու 1 և գողության 2 դեպք: Անցած 4 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 45 պատահար, ինչի հետևանքով 5 մարդ զոհվել է, 67-ը` ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր