ԱՄՆ֊ը չի ընդունել Ղրիմի ընտրությունների արդյունքները
                        ԱՄՆ֊ի իշխանությունները չեն ընդունել Ղրիմի ընտրությունների քվեարկության արդյունքները։ Այս մասին հայտնում է Agence France-Presse֊ը։
«ԱՄՆ չի ընդունում Ղրիմի տարածաշրջանի ընտրությունների լեգիտիմությունը»,֊ հայտարարել է ԱՄՆ֊ի պետքարտուղարի ներկայացուցիչ Մարի Հարֆը։
Բացի այդ, Հարֆը շեշտել է, որ ԱՄՆ առաջվա պես քննադատում է «Ղրիմի անօրինական բռնի միացումը»։
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                     
                     
                     
                     
                     
            

