Ջրհեղեղի վտանգ՝ Խորվաթիայում
                        Խորվաթիայի Լետովանիչ և Սիսակ քաղաքներում տեղատարափ անձրևների հետևանքով ջրհեղեղի վտանգի մասին նախազգուշացում է հայտարարվել։ Այս մասին հայտնել են երկրի Փրկարար ծառայությունում։
Տեղի բնակիչները բանակի օգնությամբ պատնեշել են գետերի ափերը՝ օգտագործելով ավելի քան 90 հազար ավազե պարկեր։
Ըստ փորձագետների խոսքերի, ներկայումս բնակչության տարհանման անհրաժեշտություն չկա։
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                     
                     
                     
                     
                     
            

