Ջրհեղեղի վտանգ` Մեծ Բրիտանիայի ավելի քան 450 շրջաններում
                        Մեծ Բրիտանիայի 468 շրջաններին անդադար տեղացող անձրևների պատճառով ջրհեղեղի վտանգ է սպառնում: Այս մասին հայտնել է թագավորության շրջակա միջավայրի պահպանման գործակալությունը:
6 շրջանում հայտարարված է վտանգի բարձր մակարդակ` կյանքին վտանգ սպառնացող: 
174 շրջաններում սպասվում են ջրհեղեղի հարվածներ, 288-ում  ջրհեղեղի հավանականությունը բարձր է: 
Մասնագետները մոտակա ժամերին իրադրության փոփոխություններ չեն կանխատեսվում:
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                     
                     
                     
                     
                     
            

