Մեդալակիրները վերադարձել են. տեսանյութ
Ոսկե մեդալները վզներին, գլուխները բարձր: Աշխարհի չեմպիոնները վերդարձել են: Զուռնա-դհոլի տակ բազում շնորհավորանքներ են լսում իրենց հասեցին: Չեմպիոններին դիմավորելու էին եկել Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի ներկյացուցիչնները, սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանը:
Ջուլֆալակյանների ընտանիքը աշխարհում միակն է, որտեղ մարզաձեւի պատվավոր տիտղոսը կրում են հայր եւ որդի: Լեւոնը աշխարհի չեմպիոն է դարձել 1986 թվականին` 22 տարեկանում, իսկ Արսենը` 27-ում: Տարիների քրտնաջան աշխատանքի արդյունքն է մեդալը:
Արթուր Ալեքսանյանի նվաճած ոսկե մեդալը 63 տարիների ընթացքում համաշխարհային ստուգատեսներից Հայաստանի պատվիրակների բերած 9-րդ բարձրագույն պարգեւն է: Մարզիչները գոհ են, բայց ասում են, որ տղաները դեռ պետք է շատ աշխատեն: 2016 թվականի օլիմպիական խաղերում նույնպես ոսկու ակնկալիք կա:
Աղբյուրը` [url=http://www.armnewstv.am/news/33647]Armnewstv.am[/url]