Իրանը «Ո՛Չ» ասաց ԱՄՆ-ին
                        Իրանը մերժումով է պատասխանել «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության դեմ պայքարում միջազգային կոալիցիային միանալու Վաշինգտոնի խնդրանքին: Այս մասին հաղորդում է France Presse-ը՝ վկայակոչելով Իրանի գերագույն  հոգևոր առաջնորդ, այաթոլահ Ալի Խամենեիին: 
«Հենց սկզբից ԱՄՆ-ը Իրաքում իր դեսպանի միջոցով էր խնդրել մեզ ԻՊ-ի դեմ պայքարում համագործակցելու մասին: Ես մերժել եմ, քանի որ նրանց ձեռքերը մաքուր չեն: Պետքարտուղար Ջոն Քերրին նույնպես դիմել է արտգործնախարար Մոհամմադ Զարիֆին, սակայն  նա նույնպես մերժել է»,-ասել է Խամենեին: 
Ավելի վաղ Պենտագոնի ղեկավար Չաք Հեյգելը հայտնել էր, որ կոալիցիայիա են կազմել ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, Գերմանիան, Կանադան, Ավստրալիան, Թուրքիան, Իտալիան, Լեհաստանը և Դանիան:
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                     
                     
                     
                     
                     
            

