Ռուս-ճապոնական համատեղ վարժանքները կարող են անցկացվել սեպտեմբերի վերջին
Ճապոնիայի ռազմածովային ուժերի և ՌԴ-ի Խաղաղօվկիանոսյան նավատորմի համատեղ զորավարժությունները կարող են տեղի ունենալ այս տարվա սեպտեմբերի վերջին: Այս մասին հաղորդում է РИА «Новости»-ն՝ վկայակոչելով Ճապոնիայի ՊՆ ներկայացուցիչներին:
Նշվում է, որ որոնողա-փրկարարական աշխատանքները կրում են մարդասիրական բնույթ:
Ընդգծվում է նաև, որ համատեղ արժանքները կարող են անցկացվել Վլադիվոստոկի շրջանում:
Ավելի վաղ ՌԴ ՊՆ-ն հայտնել էր, որ Խաղաղօվկիանոսյան նավատորմը ձեռնամուխ է եղել ծովամարտում անձնակազմի գործողությունների մշակմանը: