211652_close_icon
views-count959 դիտում article-date 16:48 13-10-2014

Պյոտր Պորոշենկոն խորհրդարանի դիտարկմանն է ներկայացրել երկրի պաշտպանության նոր նախարարի թեկնածությունը

Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն խորհրդարանի դիտարկմանն է ներկայացրել Ազգային գվարդիայի հրամանատար Ստեփան Պոլտորակի թեկնածությունը Ուկրաինայի պաշտպանության նախարարի պաշտոնի համար: Այս մասին, ինչպես հատնում է ուկրանական УНИАН լրատվականը, Պորոշենկոն գրել է իր Թվիթերում: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ հոկտեմբերի 12-ին Ուկրաինայի նախագահը բավարարել է Վալերի Գալետեյի՝ Պաշտպանության նախարարի պաշտոնից հրաժարականի զեկույցը: Նախագահի մամլո ծառայության հաղորդմամբ՝ թեկնածուի հետ հանդիպման ժամանակ նախագահ Պորոշենկեն ընդգծել է այն բարձր կազմակերպչական հնարավորություններն ու հեղինակությունը, որով օժտված է Պոլտորակը:

Նմանատիպ նյութեր