Պորոշենկոն ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագիրը Գերագույն ռադային կներկայացնի սեպտեմբերի 16-ին
Lenta.ru-ի հաղորդմամբ՝ Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագիրը Գերագույն ռադային կներկայացնի սեպտեմբերի 16-ին: Այս մասին հայտարարել է Ուկրաինայի Գերագույն ռադայի նախագահ Ալեքսանդր Տուրչինովը:
Վերջինս ընդգծել է, որ խորհրդարանն անմիջապես քվեարկելու է այդ հարցի շուրջ: Նա նաև նկատել է, որ խորհրդարանի կողմից Ասոցացման համաձայնագրի վավերացման հարցում ձգձգումներ չեն լինի:
Պորոշենկոն իր հերթին հայտարարել է, որ Եվրախորհրդարանի հետ պայմանավորվել է համաժամանակյա վավերացման շուրջ: