211652_close_icon
views-count799 դիտում article-date 13:24 15-09-2014

Հրացան և փամփուշտներ՝ գերեզմանատան մուտքի մոտ

Սեպտեմբերի 14-ին, ժամը 20.35-ին, ոստիկանության Էրեբունու բաժնում հաղորդում է ստացվել, որ մի քաղաքացի Թոխմախի գերեզմանատան մուտքի մոտ հրացան և զինամթերք է թողել: Մեկնած օպերատիվ խումբը նշված վայրում, պոլիէթիլենային տոպրակների մեջ, հայտնաբերել է ողորկափող, մեկփողանի, կարճեցված փողով որսորդական 1 հրացան և 7.62 մմ տրամաչափի 33 փամփուշտ: Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր