Ուկրաինայում չեն բացառում երկրի միջուկային կարգավիճակի վերականգնումը
                        Lenta.ru-ի հաղորդմամբ՝ Ուկրաինան պատրաստ կլինի վերադառնալ միջուկային կարգավիճակի վերականգնմանը, եթե ներկայիս զինված հակամարտությունում չստանա Արևմուտքի աջակցությունը: 
Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Ուկրաինայի պաշտպանության նախարար Վալերի Գելետեյը: 
Վերջինս ընդգծել է, որ այդ զենքի միջոցով Ուկրաինան կպաշտպանվի Ռուսաստանից: Նա մանրամասնել է, որ այժմ Ուկրաինայի միջուկային կարգավիճակի վերականգնման հարցը չի գտնվում օրակարգում:
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                     
                     
                     
                     
                     
            

