211652_close_icon
views-count1051 դիտում article-date 10:14 15-09-2014

ԱՄՆ Պետդեպը մտահոգված է Վրաստանում ընդդիմության առաջնորդներին հետապնդելու փաստով

Միացյալ Նահանգներն անհանգստացած է Վրաստանում ընդդիմադիր առաջնորդների նկատմամբ հետաքննություն անցկացնելու փաստով և կոչ է անում այդ երկրի եվրոատլանտյան բոլոր ուժերին միավորվել հանուն ընդհանուր գործի: Նման հայտարարությամբ է հանդես եկել ԱՄՆ Պետդեպի ներկայացուցիչ Մարի Հարֆը, փոխանցում է News Georgia-ն: «ԱՄՆ-ը կոչ է անում բոլոր ժողովրդավարական և եվրոատլանտյան ուժերին կենտրոնանալ ընդհանուր շահերի վրա, զարգացնել վերջին հաջողությունները և համատեղ աշխատել դրանց վրա, որպեսզի առաջ տանեն երկիրը և պայքարեն էկոնոմիկայի և տարածաշրջանային անվտանգության ոլորտներում առկա իրական սպառնալիքների դեմ»,-նշել է Հարֆը՝ հավելելով, որ ԱՄՆ-ը անհանգստացած է ընդդիմութւյան ներկայացուցիչների դեմ ներկայացված մեղադրանքներով և դատական հայցերով, որը վտանգում է Վրաստանի ժողովրդավարությունը:

Նմանատիպ նյութեր