2947 դիտում
16:30 05-06-2015
ԱՄՆ Պետդեպը մտահոգված է Էրդողանի կողմից հայերին ուղղված հայտարարությամբ. տեսանյութ
Միացյալ Նահանգներին մտահոգում է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կողմից արված հայտարարությունն այն մասին, թե հայերը, լրագրողներն ու սեռական փոքրամասնությունները խռովության գործակալներն են, հայտնել է Պետքարտուղարության մամլո քարտուղարի պաշտոնակատար Մարի Հարֆը, հաղորդում է «[url=http://www.amerikayidzayn.com/media/video/2808400.html]Ամերիկայի ձայն[/url]»-ը:
«Միացյալ Նահանգներն աջակցում է ազատ արտահայտման իրավունքի պահպանմանը և մենք մտահոգված ենք Թուրքիայում ազատ արտահայտման իրավունքներին իշխանությունների միջամտության դեպքերով»,-ասել է Հարֆը:
Դիվանագետն ընդգծել է, որ իրենք միանշանակ քննադատում են Էրդողանի կողմից հայերի, լրագրողների և սեռական փոքրամասնությունների հասցեին հնչեցրած մեղադրանքները:
«Անկախ լրատվամիջոցները ցանկացած ժողովրդավար հասարակության պարտադիր մաս են, և որպես Թուրքիայի դաշնակից՝ մենք Թուրքիայի իշխանություններին կոչ ենք անում երաշխավորել ժողովրդավարական չափանիշների կիրառումը», - հայտարարել է նա:
Նմանատիպ նյութեր
1090 դիտում
10:14 15-09-2014
ԱՄՆ Պետդեպը մտահոգված է Վրաստանում ընդդիմության առաջնորդներին հետապնդելու փաստով
2353 դիտում
14:12 24-04-2014
ԱՄՆ Պետդեպը ողջունել է Էրդողանի հայտարարությունը
Այս բաժնից
796 դիտում
13:23 09-01-2025
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի
661 դիտում
11:48 09-01-2025
Այսօր ՀՀ առաջին նախագահի ծննդյան օրն է. Լևոն Տեր-Պետրոսյանը 80 տարեկան է