5296 դիտում
13:47 02-08-2017
Թրամփը կոչ է արել անհապաղ ազատ արձակել Վենեսուելայի ընդդիմության առաջնորդներին
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը կոչ է արել Վենեսուելայի իշխանություններին բանտից ազատ արձակել ընդդիմադիր առաջնորդներ Լեոպոլդ Լոպեսին և Անտոնիո Լեդեսմին, ովքեր բանտ են տեղափոխվել «տնային կալանքի պայմանները չկատարելու և փախուստ ծրագրելու համար», հաղորդում է Tass-ը։
Այդ կապակցությամբ Թրամփի հայտարարությունը տարածել է Սպիտակ Տունը։
«ԱՄՆ-ն քննադատում է Վենեսուելայի նախագահի բռնակալ գործողությունները։ Լոպեսը և Լեդեսման քաղբանտարկյալներ են, ովքեր անօրինականորեն ազատազրկվել են»,-մեջբերում է մամուլի ծառայությունը Թրամփի խոսքը։
Թրամփի խոսքով՝ Մադուրոն անձամբ է պատասխանատվություն կրելու նշված անձանց, ինչպես նաև այլ բանտարկված ընդդիմադիրների առողջության ու անվտանգության համար։
«Ազգային կամք» կուսակցության առաջնորդ Լոպեսը ղեկավարում էր երկրում անցկացվող հակակառավարական ակցիաները։ Այդ ժամանակ մահացավ 43 մարդ, հարյուրավորները վնասվածքներ ստացան։ 2016 թվականի սեպտեմբերին նա դատապարտվեց 13 տարի և 9 ամիս ազատազրկման, իսկ այս տարվա հուլիսին տնային կալանք կիրառվեց նրա նկատմամբ։
Լեդեսման ձերբակալվել է 2015 թվականի փետրվարին պետական հեղարջում ծրագրելու համար։ Այդ ժամանակ նա զբաղեցնում էր Կարակասի քաղաքապետի պաշտոնը։
Նմանատիպ նյութեր
1334 դիտում
18:52 15-02-2014
ԱՄՆ Պետդեպը կոչ է արել ազատ արձակել Իրանի 2 ընդդիմադիր առաջնորդներին
2869 դիտում
21:14 16-08-2018
ՄԱԿ-ն ու իրավապաշտպանները կոչ են արել Ռուսաստանին՝ անհապաղ ազատ արձակել ուկրաինացի ռեժիսորին
Այս բաժնից
1078 դիտում
14:25 22-12-2024
ՌԴ պաշտպանության նախկին փոխնախարարի գործով ռետրոմեքենաների շքեղ հավաքածու է կալանվել
841 դիտում
14:03 22-12-2024
ԱՄՆ ռազմածովային ուժերը Կարմիր ծովի վրա սխալմամբ խոցել են սեփական կործանիչը
922 դիտում
13:11 22-12-2024
Իրանի հյուսիսում սպանված է հայտնաբերվել ռուսաստանցի վարորդ