ԱՄՆ Պետդեպը կոչ է արել ազատ արձակել Իրանի 2 ընդդիմադիր առաջնորդներին
ԱՄՆ պետքարտուղարությունը կոչ դիմելէ Իրանի իշխանություններին՝ բանտից ազատ արձակելու երկրի ընդդիմադիր 2 առաջնորդներին՝ Միրհուսեյն Մուսավիին, նրա կնոջը՝ Զահրա Ռահնավարդիին և Մեհդի Քարուբիինմ ովքեր ավելի քան 3 տարի է՝ գտնվում են տնային կալանքի տակ:
Հայտարարության մեջ ասվում է, որ նրանք կալանքի տակ են առնվել միայն նրա համար, որ դեմ են արտահայտնվել 2009 թվականի նախագահական ընտրությունների արդյունքներին:
Հիշեցնենք, որ այդ արդյունքներով Իրանի նախագահ ընտրվեց Մահմուդ Ահմադինեժադը: Հայտարարության մեջ ասվում է նաև, որ Իրանի Սահմանադրությունը երաշխավորում է Իրանի քաղաքացիներին արդար դատավարություն: