Մոսկվայում մերկ աղջիկները փորձել են խանգարել ընտրությունների ընթացքը
Մոսկվայի կենտրոնում ընտրատեղամասում երեք աղջկա են ձերբակալել, ովքեր մերկացել եւ խանգարել են քվեարկել: Այս մասին է հայտնում BBC-ի ռուսական ծառայությունը՝ հղում անելով Интерфакс-ին:
Ականատեսների խոսքերով, աղջիկները գոչել են «Փառք Ուկրաինային», և նրանց կրծքերին Ուկրաինայի դրոշն է պատկերված եղել:
Մոսկվայի քաղաքային ընտրական հանձնաժողովի փոխնախագահ Ալեքսեյ Շլենովը հայտնել է, որ Ուկրաինայի քաղաքացի երեք աղջիկները ձերբակալվել և տեղափոխվել են ոստիկանության բաժանմունք: