211652_close_icon
views-count1781 դիտում article-date 16:11 14-09-2014

Օդի ջերմաստիճանը կնվազի

ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայության փոխանցմաբ, ՀՀ տարածքում սեպտեմբերի 14-18-ին հյուսիսային և արևելյան շրջաններում երեկոյան ժամերին և գիշերվա առաջին կեսին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ: Քամին` հարավ-արևմտյան 5-10 մ/վրկ, ամպրոպի ժամանակ 18-23 մ/վրկ արագությամբ: Օդի ջերմաստիճանը 14-ին շրջանների զգալի մասում կնվազի 2-3 աստիճանով, արևելյան շրջաններում` 3-4 աստիճանով, այնույետև էապես չի փոխվի: Երևանում սեպտեմբերի 14-17-ին երեկոյան ժամերին հնարավոր է ամպրոպ, կա կարճատև անձրևի հավանականություն: 18-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Նմանատիպ նյութեր