Իրանի հյուսիսում երկրաշարժ է տեղի ունեցել
Իրանի հյուսիսային Յազդ նահանգի Բեհաբադ քաղաքում այսօր առավոտյան տեղի է ունեցել 4,3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ:
Ինչպես փոխանցում է Թեհրանի համալսարանի երկրաբանական ինստիտուտի սեյսմոլոգիական կենտրոնը, ստորգետնյա ցնցումները գրանցվել են Թեհրանի ժամանակով ժամը 00;12-ին: Երկրաշարժի ուժգնությունը կազմել է 4,3 մագնիտուդ: Հիպոկենտրոնը գտնվել է 8 կմ խորության վրա:
Ավերածությունների և զոհերի մասին տեղեկություններ չեն հաղորդվում: