Հայաստանի առաջնություն. «Ուլիս»-ը անկասելի է
Հոկտեմբերի 4-ին կայացան Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 9-րդ տուրի երկու հանդիպումներ: Դրանցից մեկում առաջնության առաջատար «Ուլիս»-ը հյուրընկալվելիս երկու անպատասխան գնդակ ուղարկեց գործող չեմպիոն «Բանանց»-ի դարպասը: Հյուրերի կազմում հաշիվը բացեց վնասվածքից ապաքինված Հովհաննես Գոհարյանը, իսկ խաղավարտից երեք րոպե առաջ խաղի վերջնական հաշիվը ձևակերպեց Արտակ Ալեքսանյանը:
9 խաղի հետո «Ուլիս»-ը վաստակեց 25 միավոր և նախկինի պես շարունակում է միանձնյա գլխավորել առաջնության մրցաշարային աղյուսակը, իսկ «Բանանց»-ը 8 խաղից հետո 8 միավորով 5-րդ տեղում է:
[b]«Բանանց»-«Ուլիս» 0:2 (0:0)[/b]
Երևան, «Բանանց» մարզադաշտ
Մրցավար՝ Մանուկ Ֆահրադյան
Գոլերը՝ Հովհաննես Գոհարյան, 52, Արտակ Ալեքսանյան, 87