«Բարսելոնա» - «Ատլետիկ»`2:0. Նեյմարը` դուբլի հեղինակ. տեսանյութ
Իսպանիայի առաջնության 3-րդ տուրի խաղում «Բարսելոնա»-ն «Կամպ Նոու» մարզադաշտում 2:0 հաշվով հաղթեց Բիլբաոյի «Ատլետիկ»-ին: Կատալոնյան ակումբին հաջողվեց մրցակցի դիմադրությունը կոտրել 79-րդ րոպեին, երբ խաղի հաշիվը բացեց Նեյմարը: Դրանից 5 րոպե անց բրազիլացի հարձակվող երկրորդ գնդակը ուղարկեց մրցակցի դարպասը:
3 տուրից հետո «Բարսելոնա»-ն իր երրորդ անընդմեջ հաղթանակը տարավ և 9 միավորով գլխավորեց մրցաշարային աղյուսակը:
«Բարսելոնա» - «Ատլետիկ»`2:0
Գոլեր` Նեյմար 79’, 84’