211652_close_icon

Կամավորների մշտական աջակցությունն ու մասնակցությունը Քրիստոսի արձանի շինարարական գործընթացին վկայում է, որ մեր ազգային ուժը կայանում է միասնության և համերաշխության մեջ. Գագիկ Ծառուկյան

views-count856 դիտում article-date 13:35 10-11-2025
Հատիս լեռան գագաթին ընթացող Հիսուս Քրիստոսի մոնումենտալ արձան-համալիրի կառուցման աշխատանքներին կամավորական խմբերի ներգրավումը շարունակվում է։ Այս մասին ֆեսյբուքյան իր էջում գրել է Գագիկ ծառուկյանը:

«Այս անգամ նախաձեռնությանը միացել են «Հայոց Արծիվներ» միասնական կուսակցության ղեկավար կազմը, ինչպես նաև 44-օրյա պատերազմին կամավոր մասնակցած «Հայոց Արծիվներ» կամավորական մարտական ջոկատի անդամներն ու երիտասարդները։

Կամավորների մշտական աջակցությունն ու մասնակցությունը շինարարական գործընթացին ևս մեկ անգամ վկայում է, որ մեր ազգային ուժը կայանում է միասնության և համերաշխության մեջ»,- գրել է նա:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր