Ուկրաինայի կառավարությունը 100 միլիոն գրիվնա է հատկացրել «Ստենա» նախագծի իրագործմանը
Интерфакс-ի հաղորդմամբ՝ Ուկրաինայի կառավարությունը 100 միլիոն գրիվնա (ավելի քան 7.7 միլիոն դոլար) է հատկացրել ռուս-ուկրաինական սահմանին ինժեներային կառույցներ ստեղծելու մասին «Ստենա» նախագծի իրագործմանը:
Այս մասին հայտարարել է Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկը: Նա ընդգծել է, որ դա տվյալ նախագծի համար անհրաժեշտ միջոցների միայն առաջին տրանշն է:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 10-ին Ուկրաինայի ուժային կառույցները հայտնել էին, որ Ուկրաինան ձեռնամուխ է եղել Ռուսաստանի հետ սահմանին «Ստենա» նախագծի իրագործմանը: