ՀՀ բնապահպանության նախարարությունը հավանություն է տվել ԱՐՄԵՆԱԼ-ի թափոնների պահպանման տեղամասի նախագծի իրագործմանը
Հայաստանի բնության պահպանության նախարարությունը հաստատեց շրջակա միջավայրի վրա փայլաթիթեղագլանման ԱՐՄԵՆԱԼ գործարանի թափոնների ժամանակավոր պահպանման տեղամասի ազդեսության գնահատման նախագծի փորձագիտական եզրակացությունը:
Այսպիսով, ԱՐՄԵՆԱԼ-ը դարձավ Հայաստանի առաջին արդյունաբերական ձեռնարկությունը, որը ստեղծում է նման տեղամաս հանրապետության բնապահպանական օրենսդրության բոլոր պահանջներին համապատասխան:
Ավելի վաղ տեղամասի նախագիծը հավանության էր արժանացել հրապարակային լսումներում հասարակական բնապահպանական կազմակերպությունների մասնակցությամբ: Տեղամասի մակերեսը, որ գտնվում է ԱՐՄԵՆԱԼ-ի տարածքում, կազմում է 3175 քառ. մ: 3-մետրանոց բետոնե արգելապատնեշ, ասֆալտե ծածկույթ կեղտաջրերի հեռացման համակարգով նաև հերմետիկ տարողություններ թափոնների համար, որոնք նվազագույնի են հասցնում թափոնների ազդեցությունը շրջակա միջավայրի վրա:
Տեղամասում պահեստավորվող փայլաթիթեղագլանման արտադրության թափոններն այստեղ կգտնվեն ժամանակավոր մինչև դրանց տեղափոխումը մասնագիտացված հանրապետական պոլիգոն: