926 դիտում
16:51 13-09-2014
ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն ընդունեց Բելառուսի Հանրապետության խորհրդարանական պատվիրակությանը
Սեպտեմբերի 13-ին ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն ընդունեց Բելառուսի Հանրապետության Ազգային ժողովի Ներկայացուցիչների պալատի նախագահի տեղակալ Վիկտոր Գումինսկու գլխավորած պատվիրակությանը:
ՀՀ ԱԺ նախագահը ողջունեց հյուրերին Ազգային ժողովում և նշեց, որ Բելառուսի պատվիրակության այցը ևս մեկ անգամ ընդգծում է երկու երկրների բարեկամական հարաբերությունները և Հայաստանի ու Բելառուսի միջև բազմակողմ համագործակցությունն ամրապնդելու պատրաստակամությունը: Գալուստ Սահակյանը գոհունակությամբ նշեց, որ երկու ժողովուրդների ավանդական բարեկամական հարաբերություններն ունեն իրենց ուրույն պատմությունը, և 2014թ-ին նոյնպես քայլեր են ձեռնարկվել Բելառուսի Հանրապետության հետ համագործակցության հետագա զարգացման ուղղությամբ:
ՀՀ ԱԺ նախագահը կարևորեց Հայաստանի և Բելառուսի համագործակցությունը միջազգային ասպարեզում՝ նշելով, որ երկու երկրների խորհրդարանական պատվիրակությունները հաջողությամբ համագործակցում են ԱՊՀ Միջխորհրդարանական, ՀԱՊԿ Խորհրդարանական վեհաժողովներում, Միջխորհրդարանական միությունում: Հայ խորհրդարանականները հետևողականորեն աջակցում են Բելառուսի դիրքորոշմանը միջազգային հարթակներում:
Խորհրդարանի ղեկավարը գոհունակությամբ նշեց, որ երկկողմ հարաբերությունների կարևոր բաղադրիչներից է խորհրդարանական ձևաչափը, որի հիմնական հարթակն է Միջխորհրդարանական հանձնաժողովը:
ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը բելառուս գործընկերներին հրավիրեց մասնակցելու 2015թ-ին Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի առթիվ Երևանում կայանալիք միջոցառումներին: ՀՀ ԱԺ նախագահի կարծիքով՝ նմանատիպ ոճրագործությունների կանխման միակ ճանապարհը միջազգային հանրության կողմից դրանց ճանաչումն ու դատապարտումն է:
ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը հույս հայտնեց, որ նիստի ընթացքում հնչած առաջարկությունները և ընդունված որոշումները կնպաստեն երկկողմ հարաբերությունների առավել խորացմանը:
Բելառուսի Հանրապետության Ազգային ժողովի Ներկայացուցիչների պալատի նախագահի տեղակալ Վիկտոր Գումինսկին, շնորհակալություն հայտնելեց ջերմ ընդունելության համար:
Վիկտոր Գումինսկին նշեց, որ երկու եղբայրական ժողովուրդների պատմությունն ու ճակատագիրն ունեն շատ ընդհանրություններ: Այսօր երկու երկրներն էլ ձգտում են առավել խորացնել հարաբերությունները, աշխատել հանուն իրենց ժողովուրդների բարեկեցության: Նա նշեց, որ, հարաբերությունները միջազգային հարթակներում ճիշտ են ձևավորվել, և հայկական ու բելառուսական պատվիրակությունները սատարում են իրար:
Անդրադառնալով տարածաշրջանային խնդիրներին՝ Վիկտոր Գումինսկին նշեց նաև, որ հակամարտությունները պիտի լուծվեն խաղաղ ճանապարհով: Խոսելով մարդկության դեմ կատարված ոճրագործությունների մասին՝ նա նշեց, որ պատվիրակությունը վաղը կայցելի Ծիծեռնակաբերդ՝ հարգանքի տուրք մատուցելու Մեծ եղեռնի զոհերի հիշատակին:
Վիկտոր Գումինսկին ՀՀ ԱԺ նախագահին հրավիրեց Բելառուս. հրավերը սիրով ընդունվեց ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի կողմից:
Նմանատիպ նյութեր
833 դիտում
17:20 26-08-2014
Գալուստ Սահակյանն ընդունեց Կանադայի Համադաշնության խորհրդարանական պատվիրակությանը
1082 դիտում
13:40 12-10-2015
Գալուստ Սահակյանն ընդունել է Ինդոնեզիայի Հանրապետության խորհրդարանական պատվիրակությանը
1059 դիտում
17:40 18-09-2014
ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն ընդունեց Քուվեյթի խորհրդարանի պատվիրակությանը
Այս բաժնից
706 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
724 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»