Հայաստանում աշխատող բանկերը ԵՄ պատժամիջոցների նոր ցուցակում. տեսանյութ
Ռուսական նավթագազային հսկաները` «Ռոսնեֆտ»-ը, «Տրանսնեֆտ»-ը և «Գազպրոմնեֆտ»-ը, դարձան Եվրամիության պատժամիջոցների զոհ: Նրանք զրկվում են Եվրամիության պարտքային ֆինանսավորումից: Ռուսաստանի նկատմամբ նոր պատժամիջոցների ցանկում են նաև ռուսական խոշոր «Սբերբանկ»-ը, «Գազպրոմբանկ»-ը և «ՎՏԲ բանկ»-ը: Եվրամիության կառույցներն այլևս չեն կարողանա վարկավորել այդ ռուսական բանկերը: Եվրամիությունն արգելք է սահմանել նաև Ռուսաստանի խոշոր պաշտպանական կառույցների նկատմամբ: Իսկ անձանց «սև ցուցակում» ավելացել է 24 ազգանուն, այդ թվում Ղրիմի կառավարության անդամներինը: Այս ամենի պատճառը ռուս-ուկրաինական լարվածությունն է: Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը ԵՄ որոշումը բնորոշել է անհեթեթ:
Պաշտոնական Մոսկվան սպառնում է արգելել արտասահմանյան մեքենաների ներկրումը Ռուսաստանի տարածք: Ռուսաստանի նախագահականից հայտնում են, որ նախ կարգելվի օգտագործված մեքենաների մուտքը: Ավելի վաղ վարչապետ Մեդվեդևն էր հայտարարել, որ եթե Բրյուսելը անցնի նոր պատժամիջոցների, Մոսկվան կտա «ասիմետրիկ» պատասխան, նաև կփակի ռուսական ավիացիոն տարածքը Արևմտյան ավինաընկերությունների համար:
Աղբյուրը` [url=http://www.armnewstv.am/news/33598]Armnewstv.am[/url]