Ուկրաինայի բանակը մարտական լրիվ պատրաստվածության է բերվել
Ուկրաինայի բանակը լիակատար մարտական պատրաստվածության է բերված։ Այս մասին կառավարության նիստի ժամանակ հայտնել է Գերագույն ռադայի առաջին փոխվարչապետ Վիտալի Յարեման։
«Անկախ ստեղծված ծանր իրադրության՝ զինված ուժերը բերվել են լիակատար մարտական պատրաստվածության, համաուկրաինական զորավարժություններ են սկսվել»,֊ ընդգծել է նա։
Յարեման հայտնել է նաև, որ ներքին զորքերի հիման վրա Ուկրաինայի Ազգային գվարդիա ստեղծելու մասին քննարկումներ են մշակվում։
«Ես համոզված եմ, որ այս դժվար պահին բանակը կկատարի Ուկրաինայի առջև իր բարձր պարտականությունը»,֊ ասել է նա։
Նրա խոսքերի համաձայն, մոտ ժամանակներս դատախազությունում հետաքննություն կանցկացվի և պաշտպանության նախարարության կառույցներում ռազմական ունեցվածքի գողության հետ կապ ունեցողները պատասխանատվության կենթարկվեն։