757 դիտում
21:10 12-09-2014
ԵՄ խորհրդատվական խումբն ամփոփել է իր աշխատանքները ՀՀ Ազգային ժողովում
Սեպտեմբերի 12-ին ԵՄ խորհրդատվական խումբն ամփոփեց ԵՄ մոտարկման եւ կառավարման ու ԵՄ-Հայաստան խորհրդարանական ոլորտներում իրականացված աշխատանքները: Միջոցառման նպատակն էր ներկայացնել արդյունքները եւ շեշտել այն հիմնական խնդիրները, որոնց լուծման արդյունքում կբարելավվի ՀՀ ԱԺ աշխատանքը:
Հանդիպմանը մասնակցում էին ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը, ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը եւ Հայաստանում ԵՄ պատվիրակության քաղաքական հարցերի պատասխանատու Անդրեյ Դիդենկոն:
ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանն իր խոսքում նշեց, որ ԵՄ խորհրդատվական խումբը Հայաստանում գործել է 2009 թվականից եւ ակտիվորեն աշխատել խորհրդարանի հետ: Տիկին Զոհրաբյանը հույս հայտնեց, որ ԵՄ հետ փոխգործակցությունը կշարունակվի բոլոր ուղղություններով, եւ արդյունքները գոհացուցիչ կլինեն:
Տիկին Զոհրաբյանը նշեց, որ ԵՄ խորհրդատվական խմբի ջանքերով ՀՀ ԱԺ խմբակցությունները ինտեգրվել են ԵՄ քաղաքական կուսակցությունների ընտանիքին:
ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը կարեւորեց այն հանգամանքը, որ ԵՄ խորհրդատվական խմբի անդամներն ակտիվորեն աշխատել են համագործակցության խորացման ուղղությամբ: Նա նշեց, որ ՀՀ-ն շարունակելու է իր հանձնառությունը Արեւելյան գործընկերության շրջանակներում եւ ստեղծելու է հիմքեր նոր համագործակցության համար: Արտակ Զաքարյանը հույս հայտնեց, որ ամփոփիչ միջոցառումը հերթական փուլի ամփոփումն է:
Հայաստանում ԵՄ պատվիրակության քաղաքական հարցերի պատասխանատու Անդրեյ Դիդենկոն նշեց, որ ԵՄ շարունակելու է նվիրված մնալ Հայաստանում եվրոպական ինտեգրման գործընթացի իրականացմանը:
ԵՄ-Հայաստան խորհրդարանական համագործակցության հարցերի խորհրդատու Կայա Կրավչիկը շեշտեց ՀՀ ԱԺ եւ ԵՄ ազգային խորհրդարանների միջեւ կապերի ամրապնդման անհրաժեշտությունը եւ ֆորումի հիմանդրումը, որտեղ Հայաստանը կկարողանա ներկայացնել իր դիրքորոշումը: Նա առաջարկեց ՀՀ ԱԺ-ում կատարել ներքին փոփոխություններ՝ ադապտացվելու Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի կառուցվածքին եւ համագործակցության հնարավորություններ ստեղծել ԵՄ ազգային խորհրդարանների ներկայացուցիչների համար:
Տիկին Կրավչիկը շեշտեց, որ անհրաժեշտ է գտնել լուծումներ ԵՄ հարցերին առնչվող միջխորհրդարանական համագործակցության համար վարչական օժանդակության համակարգի ստեղծման նպատակով:
Եմ մոտարկման եւ կառավարման հարցերի խորհրդատու Իլմարս Սոլիմսը նշեց, որ գոյություն ունեցող վերահսկողության գործիքները պետք է ավելի արդյունավետ կիրառվեն:
ՀՀ Ազգային ժողովը պետք է կենտրոնանա ԵՄ ֆինանսական օժանդակության, հատկապես ուղղակի բյուջետային օժանդակության վերահսկողության վրա: Նա ներկայացրեց մի շարք առաջարկություններ ԵՄ ինտեգրման ոլորտում կառավարության աշխատանքի նկատմամբ վերահսկողության բարելավման, ԵՄ օժանդակության ծրագրերի մշտադիտարկման եւ իրավական մոտարկման վերաբերյալ: Խորհրդատուն նաեւ նշեց այցելուների ընդունելության եւ տեղեկատվական կենտրոնի հիմնադրման անհրաժեշտությունը:
Նմանատիպ նյութեր
2281 դիտում
17:18 28-03-2014
Ազգային ժողովում տեղի ունեցավ ՀՀ-ում ԵՄ խորհրդատվական խմբի նախաձեռնած կլոր սեղան-քննարկում
1270 դիտում
21:00 15-09-2023
ՄԻՊ աշխատանքային խումբն ամփոփել է ընտրական քարոզարշավի ընթացքում արձանագրված խնդիրները
2113 դիտում
19:13 26-09-2019
ԱՀ Ազգային ժողովում մեկնարկել են տասներորդ նստաշրջանի աշխատանքները
Այս բաժնից
1234 դիտում
13:11 05-01-2025
Սպասվում է ձյուն, լեռնային առանձին շրջաններում նաև բուք, ճանապարհներին մերկասառույց
1528 դիտում
11:40 05-01-2025
Այսօր Սուրբ Ծննդի Ճրագալույցն է, կմատուցվի Սուրբ Պատարագ
1633 դիտում
11:29 05-01-2025
Այսօր Սուրբ Ծննդի Ճրագալույցն է, կմատուցվի Սուրբ Պատարագ