211652_close_icon
views-count2260 դիտում article-date 17:18 28-03-2014

Ազգային ժողովում տեղի ունեցավ ՀՀ-ում ԵՄ խորհրդատվական խմբի նախաձեռնած կլոր սեղան-քննարկում

Մարտի 28-ին Ազգային ժողովում տեղի ունեցավ ՀՀ-ում ԵՄ խորհրդատվական խմբի նախաձեռնած կլոր սեղան-քննարկումը՝ «ԵՄ անդամ երկրների ազգային խորհրդարաններում ԵՄ ինտեգրմանն առնչվող գործառույթների վարչական օժանդակության վերաբերյալ. ԵՄ-ին վերջերս անդամակցած երկրների փորձը» թեմայով: Կլոր սեղան-քննարկման նպատակն էր ներկայացնել ԵՄ անդամ երկրների խորհրդարանների կողմից կիրառված հիմնական վարչական լուծումները՝ ԵՄ անդամակցությանն առնչվող միջխորհրդարանական համագործակցության համար անհրաժեշտ օժանդակության համաձայնեցված համակարգ ապահովելու համար: ԵՄ-Հայաստան միջխորհրդարանական համագործակցության հարցերի խորհրդատու Կայա Կրավչիկը եւ ԵՄ մոտարկման եւ կառավարման հարցերի խորհրդատու Իլմարս Սոլիմսը անդրադարձան Լեհաստանի եւ Լատվիայի փորձին՝ ներկայացնելով ԵՄ անդամակցությանը նախորդած ժամանակահատվածում իրենց երկրների խորհդարաններում գործող վարչական կառուցվածքները: Քննարկման ավարտին բանախոսները ներկայացրին ՀՀ ԱԺ վարչական կարողություններն ուժեղացնելու վերաբերյալ իրենց առաջարկությունները:

Նմանատիպ նյութեր