970 դիտում
17:50 12-09-2014
Հովիկ Աբրահամյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել ՀՀ-ում Չինաստանի դեսպանի հետ
Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է Հայաստանում Չինաստանի արտակարգ և լիազոր դեսպան Թիան Չանչունին, ով ավարտում է իր դիվանագիտական առաքելությունը մեր երկրում: Կառավարության ղեկավարը բարձր է գնահատել դեսպանի գործունեությունը հայ-չինական հարաբերությունների ընդլայման և խորացման գործում:
«Ձեր առաքելության ժամանակահատվածում հայ-չինական փոխգործակցությունը ձեռք է բերել որակական նոր մակարդակ և Ձեր գործունեությամբ մեծապես նպաստել եք այդ գործընթացին»,- նշել է Հովիկ Աբրահամյանը:
Թիան Չանչունը շնորհակալություն է հայտնել վարչապետին՝ համատեղ աշխատանքի համար և վստահություն հայտնել, որ Հայաստանի և Չինաստանի միջև բարեկամական հարաբերությունները հետագայում ևս կզարգանան ու կընդլայնվեն:
Հանդիպման ավարտին վարչապետ Աբրահամյանը շնորհակալություն է հայտնել դեսպանին համագործակցության համար և մաղթել նորանոր հաջողություններ:
Նմանատիպ նյութեր
1774 դիտում
20:22 15-09-2020
Արարատ Միրզոյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Չինաստանի դեսպանի հետ
1114 դիտում
16:14 24-10-2014
ՀՀ վարչապետը հրաժեշտի հանդիպում է ունեցել ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանի հետ
919 դիտում
12:44 14-11-2014
Վարչապետը հրաժեշտի հանդիպում է ունեցել ՀՀ-ում Լեհաստանի դեսպանի հետ
Այս բաժնից
1252 դիտում
13:11 05-01-2025
Սպասվում է ձյուն, լեռնային առանձին շրջաններում նաև բուք, ճանապարհներին մերկասառույց
1540 դիտում
11:40 05-01-2025
Այսօր Սուրբ Ծննդի Ճրագալույցն է, կմատուցվի Սուրբ Պատարագ
1648 դիտում
11:29 05-01-2025
Այսօր Սուրբ Ծննդի Ճրագալույցն է, կմատուցվի Սուրբ Պատարագ