Քառյակը հանրահավաքի է պատրաստվում
12 պահանջների կատարման շուրջ քառյակի անդամների մոտեցումները համընկնում են, սակայն սեպտեմբերի 30-ից հետո նրանք կարտահայտեն իրենց դիրքորոշումը: Այս մասին այսօր` սեպտեմբերի 12-ին քառյակի հանդիպումից հետո ասաց «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը:
Նրա խոսքով՝ քննարկվել է 3 հարց, և քառյակը շարունակել է կառավարությանը ներկայացրած 12 կետերի քննարկումը: Քննարկվել է նաեւ սպասվելիք հանրահավաքին վերաբերվող հարցեր, որոնց կհաջորդեն մարզային հանդիպումները:
Խորհրդարանական քառյակի հաջորդ հանդիպումը կկայանա սեպտեմբերի 17-ին, որի ընթացքում կհայտարարվի հանրահավաքի օրը: