1289 դիտում
18:15 27-06-2016
Ժամանակակից գլոբալ աշխարհում տարածքային ամբողջականությունը չպետք է սահմանափակի այդ տարածքում ապրող ժողովրդի ինքնորոշման իրավունքը. Հերմինե Նաղդալյան
Հունիսի 26-27ին Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայում տեղի ունեցավ «Միասնական Ռուսաստան» կուսակցության 15-րդ համագումարը, որին կուսակցության հրավերով մասնակցել է Հանրապետական կուսակցության պատվիրակությունը ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ, ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Հերմինե Նաղդալյանի գլխավորությամբ:
Պատվիրակության կազմում են եղել ՀՀ ԱԺ պատգամավորներ, ՀՀԿ գործադիր մարմնի անդամներ Գագիկ Մինասյանը եւ Կարեն Ավագյանը: Համագումարի շրջանակներում կայացել է «Աշխարհ 2016. մարտահրավերներ եւ սպառնալիքներ» թեմայով կլոր սեղան, որին մասնակցել են 21 երկրների 29 կուսակցությունների ներկայացուցիչներ:
Ողջունելով կլոր սեղանի մասնակիցներին՝ ՀՀ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը իր ելույթում կարեւորել է Պետական Դումայի ընտրություններից առաջ Ռուսաստանի ամենաբազմամարդ եւ ազդեցիկ կուսակցության համագումարի հրավիրման փաստը՝ ոչ միայն «Միասնական Ռուսաստանի», այլեւ մասնակից բոլոր քաղաքական ուժերի եւ երկրների համար, հաջողություններ մաղթել կուսակցությանը սպասվելիք ընտրական գործընթացներում, համոզմունք հայտնել, որ Ռուսաստանի
ներկա իշխող կուսակցությունը հերթական անգամ կապացուցի, որ երկրի քաղաքական ուժերի մեջ եւ ընտրողների մոտ վայելում է առավելագույն վստահություն:
Անդրադառնալով կլոր սեղանի բուն թեմային՝ արդի ժամանակների քաղաքական մարտահրավերներին ու սպառնալիքներին, Հերմինե Նաղդալյանը որպես դարի ամենավտանգավոր սպառնալիք առանձնացրել է ահաբեկչությունը՝ իր նորանոր դրսեւորումներով: «Անցել են այն օրերը, երբ ահաբեկչությունը պատկերացնում էինք այս ու այնտեղ ծայրահեղականների կազմակերպած պայթյուններով ու սպանություններով: Այդ աղետն այսօր չի ճանաչում ո՛չ սահմաններ , ո՛չ տնտեսապես հարուստ ու աղքատ երկրներ, եւ՛ ոչ էլ տարածքով փոքր կամ մեծ պետություններ: Մենք գործ ունենք մի չարիքի հետ , որի դեմ պետք է պայքարենք միասնական ուժերով, եթե ուզում ենք հաջողության հասնել», մասնավորապես ասել է տիկին Նաղդալյանը:
Նմանատիպ նյութեր
2047 դիտում
19:29 22-06-2016
«Ժամանակակից Թուրքիան վերածվում է Օսմանյան Թուրքիայի». Հերմինե Նաղդալյան
4895 դիտում
21:48 18-04-2016
ԼՂՀ-ում անիմաստ արյունահեղությունը ընդհատվել է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի խիզախության շնորհիվ. Հերմինե Նաղդալյան
Այս բաժնից
427 դիտում
18:19 23-01-2025
Սա պայքար է համընդհանուր մարդու իրավունքների համար. Ռուբեն Վարդանյանի փաստաբան
853 դիտում
18:06 23-01-2025
Կոտայքի մարզում գույքագրվել են սննդամթերքի անվտանգության ոլորտում առկա խնդիրները
733 դիտում
16:39 23-01-2025
Ժամանակավորապես կդադարեցվի Մաշտոցի պողոտա-Ամիրյան փողոց խաչմերուկի մի հատվածի երթևեկությունը