Ռուսական կողմին Air Armenia-ի պարտքը կազմում է ավելի քան 400.000 դոլար
РБК-ի հաղորդմամբ՝ ՌԴ Օդային շարժի կազմակերպման պետական կորպորացիան սեպտեմբերի 21-ից դադարեցնում է Ռուսաստանի Դաշնության օդային տիրույթում Air Armenia ավիաընկերության աերոնավիգացիոն սպասարկումը:
Կորպորացիայի տվյալներով՝ չնայած իրենք հայկական ավիափոխադրողին հնարավորություն են տվել հետաձգել պարտքերի վճարումը՝ ավիաընկերության ղեկավարությունը գործուն միջոցներ չի ձեռնարկել պարտքային բեռան նվազեցման ուղղությամբ:
Ռուսական կողմին Air Armenia-ի պարտքը կազմում է ավելի քան 400.000 դոլար, իսկ ընթացիկ պարտքը՝ ավելի քան 700.000 դոլար: