Air Armenia-ի ղեկավարությունը կանչել է իր աշխատողներին և խնդրել ազատման դիմումներ գրել. Ժամանակ
«Ժամանակ»-ը գրում է, որ ըստ իր տեղեկությունների՝ Air Armenia ավիաընկերությունը լուրջ խնդիրներ ունի և առաջիկայում հավանաբար սնանկ կհայտարարվի:
«Ավիաընկերությունը խոշոր պարտքեր ունի «Զվարթնոց» օդանավակայանին: Բացի այդ, դեռ չի վճարել նաև Դուբայից ձեռք բերած 2 օդանավի ամբողջական գումարը և դեռ 5 միլիոն դոլարի չափ պարտք ունի:
Մեզ հասած տեղեկություններով՝ ավիաընկերությունն արդեն իսկ կանչել է իր աշխատողներին և խնդրել ազատման դիմումներ գրել, քանի որ այլևս չի կարող վճարել նրանց աշխատավարձը»,-գրում է թերթը:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: