Երկիր մոլորակի ուղղությամբ է շարժվում 2012 թվականից հետո արևային խոշորագույն փոթորիկը
Արեգակի վրա հուժկու բռնկում է տեղի ունեցել, ինչը խոշորագույն բռնկումն է՝ սկսած 2012 թվականից: Ներկայումս արևային փոթորիկը շարժվում է Երկիր մոլորակի ուղղությամբ: Այս մասին հայտնում է Associated Press-ը:
Տիեզերքում եղանակի կանխատեսման ամերիկյան կենտրոնն Արեգակի մակերևույթի այդ բռնկմանը հատկացրել է առավելագույն բարձր մակարդակ: Չնայած դրան՝ արևային փոթորիկը Երկրին մոտենալու հետ մեկտեղ զգալիորեն կորցնելու է իր ուժը: Հուժկու բռնկումը տեղի է ունեցել անցած գիշեր:
Այն Երկրի ուղղությամբ նետել է պլազմայի ամպ, որն առաջ է շարժվում 4.02 միլիոն կիլոմետր/ժամ արագությամբ և մոլորակ կարող է հասնել արդեն սեպտեմբերի 12-ի առավոտյան: Արբանյակային տվյալներին համաձայն, վտանգավոր մասնիկների մեծ մասն անցնելու է Երկրի վրայով՝ չդիպչելով նրան: