211652_close_icon
views-count2664 դիտում article-date 16:32 11-09-2014

Ականի պայթյունի հետևանքով վիրավորված զինծառայողներին պրոթեզավորելու են լավագույն մասնագետները. razm.info

Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը վերջերս ինժեներասակրավորական աշխատանքներ կատարելիս ականի պայթյունի հետևանքով վիրավորված զինծառայողներին պրոթեզավորելու համար Հայաստան է հրավիրել լավագույն մասնագետների:Վիրավոր զինծառայողներին պրոթեզավորելու է այն մասնագետն, ով տարիներ առաջ նույն խնդրով օգնել է նաև նախարար Սեյրան Օհանյանին: Այս մասին [url=http://razm.info/53137]Ռազմինֆոյին[/url] զինծառայողներին այցելելու ճանապարհին պատմեց նախարարի խորհրդական Դավիթ Ջամալյանը: Փոխգնդապետ Լեռնիկ Բաբայանը, կապիտան Վահագն Սարգսյանը, լեյտենանտ Հովհաննես Կոթինյանը և պայմանագրային զինծառայող, շարքային Անդրանիկ Բաբայանը հազիվ են դիմանում հոսպիտալային պայմաններին: Բողոքում են` Երևանում շոգ է, մեր սար ու ձորն ուրիշ է: «Վերջին անգամ մի չորս տարի առաջ էի արձակուրդ ունեցել, հիմա ստիպված երկար արձակուրդում եմ: Ասել եմ` շաբաթվա վերջում գնալու եմ: Զորամասի տղաներին էլ ասել եմ, որ փայտից մի հենակ սարքեն, ոտքիս ամրացնենք, մի քիչ դրանով զորամասում տղերքին տեսնեմ, իրավիճակին ծանոթանամ, մինչև արդեն կբերեն պատվիրված պրոթեզը»,- բարձր տրամադրությամբ պատմում է Լեռնիկ Բաբայանը: «Եթե ընկերս` Անդրանիկը չբռներ, ես երկրորդ ականի վրա կնստեի»,- շարունակում է փոխգնդապետ Բաբայանը: Փոխգնդապետ Լեռնիկ Բաբայանը Փոխգնդապետ Լեռնիկ Բաբայանը Լեռնիկ Բաբայանը 6 երեխա ունի: «Դեռ 6 երեխա ունեմ: Առաջինս տղա է` զորակոչիկ է, մյուսներն աղջիկ են: Եղբորը եղբայր է պետք»,- կնոջ դեպքին նայելով` աում է Բաբայանը: Փոխգնդապետն ուզում է, որ 18-ամյա տղան Պաշտպանության բանակում ծառայի: «Ես, որ Սիբիրում եմ ծառայել, ինչ է եղել, տղա է, թող գնա ու ծառայի»,- ասում է փոխգնդապետը: «Չնայած ասում են` արյունն արյունով չեն լվանում, ջրով են լվանում, ես հակառակն եմ ասում: Եթե մենք արյուն ենք թափել, պիտի արյունով առնենք: Միայն մենք շուտ ապաքինվենք, գնանք հասնենք մեր զինվորներին: Տղաներն ասում են` կարծես թուխսը կորցրած ճուտեր լինենք, շուտ եկեք»,- ժպտալով պատասխանում է Լեռնիկ Բաբայանը: Անդրանիկ Բաբայանն իր կնոջ հետԱնդրանիկ Բաբայանն իր կնոջ հետ Անդրանիկ Բաբայանն իր կնոջ հետ Գնում ենք հաջորդ հիվանդասենյակ, որտեղ պառկած էին պայմանագրային զինծառայող, շարքային Անդրանիկ Բաբայանը, կապիտան Վահագն Սարգսյանը: «Առաջին անգամ չէի մարտական առաջադրանքի, բայց փորձանքն առաջին անգամ էր»,- ասում է Վահագն Սարգսյանը: «Էլի լավ ենք, կարևորն առողջ ենք: Հիմա զգում եմ, որ օձի ճուտը մեծանում է, էլի օձ է դառնում: Թշնամին այդպես է` մեծ, թե փոքր: Մենք, ինչ անում ենք, անում ենք հրամանով, իսկ իրենք իրենց զորավարժություններն անց են կացնում մեր խաղաղ բնակչության վրա: Բացի այդ, դրանք արագ բազմացող ազգ են, ինչքան աչքդ տեսավ, պիտի խփես»,- պատմում է Անդրանիկ Բաբայանը: Ամբողջությամբ կարդացեք [url=http://razm.info/53137]այստեղ[/url]:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 5+
5+

Նմանատիպ նյութեր