211652_close_icon
views-count921 դիտում article-date 12:42 11-09-2014

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում (սեպտեմբերի 10-ից 11-ը)

Ըստ ՀՀ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` սեպտեմբերի 10-ից 11-ը ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված խարդախության 6 դեպքից բացահայտվել է 5-ը: Մարմնական վնասվածք հասցնելու՝ 7, կաշառակերության 1 դեպքերը բացահայտվել են: Բացահայտվել է գողության 8 դեպք: Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմնական վնասվածք հասցնելու 2 դեպք: Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 5 պատահար, ինչի հետևանքով 8 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր