211652_close_icon
views-count1012 դիտում article-date 14:22 11-09-2014

Պուտինն Արևմուտքի երկրների վրա է դրել Ուկրաինայի ճգնաժամի առաջացման պատասխանատվությունը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն Արևմուտքի երկրների վրա է դրել Ուկրաինայի ճգնաժամի առաջացման պատասխանատվությունը: Նա նաև հայտարարել է, որ ներկայիս իրավիճակն օգտագործվում է ՆԱՏՕ-ն վերակենդանացնելու համար; Այս մասին հաղորդում է ZN.UA-ն: «Ուկրաինայի ճգնաժամը, որը հրահրվել ու ստեղծվել է մեր արևմտյան մի շարք գործընկերների կողմից, այժմ օգտագործվում է այդ ռազմական բլոկի վերակենդանացման համար»,- նկատել է Պուտինը և հավելել. «Անկասկած է, որ մենք պետք է հաշվի առնենք այդ ամենը մեր երկրի անվտանգության ապահովման մասին որոշումներ կայացնելիս»:

Նմանատիպ նյութեր