211652_close_icon
views-count1165 դիտում article-date 09:21 10-09-2014

Իրանը և Ռուսաստանը համագործակցության փոխըմբռնման 4 հուշագիր են ստորագրել

Սեպտեմբերի 9-ին Իրանի և Ռուսաստանի միջև ստորագրվել է նավթային-գազային, նավթաքիմիական, արդյունաբերական ոլորտների համագործակցության փոխըմբռնման 4 հուշագիր: Ինչպես փոխանցում է Shana գործակալությունը, հուշագրերը ստորագրել են Իրանի նավթի նախարար Բիջան Նամդար Զանգանեն և ՌԴ էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակը՝ Թեհրանում գումարված իրանա-ռուսական առևտրա-տնտեսական համագործակցության հանձնաժողովի 11-րդ նիստում: Իրանցի նախարարը նշել է, որ գոհ չէ երկու երկրների միջև ապրանքաշրջանառության ծավալներից և տարեկան 1,5 մլրդ դոլարի ապրանքաշրջանառությունն անընդունելի է մեծ հնարավորություններ ունեցող 2 պետությունների համար՝ ընդգծելով, որ այդ ծավալները կարելի է մեծացնել 10 անգամ: Նշենք,որ ավելի վաղ Ռուսաստանի և Իրանի կառավարությունները ստորագրել են համագործակցության 5-ամյա փոխըմբռնման հուշագիր: Փաստաթուղթը նախատեսում է առևտրա-տնտեսական համագործակցության ընդլայնում մի շարք ուղղություններով, մասնավորապես էլեկտրոցանցային ենթակառուցվածքների, նավթային-գազային համալիրների զարգացման, ինչպես նաև գյուղատնտեսական ապրանքների մատակարարման ոլորտում:

Նմանատիպ նյութեր