Լիպեցկի Roshen֊ի գործարանը դադարեցրել է իր գործունեությունը
Լիպեցկում գտնվող Roshen հրուշակեղենի ֆաբրիկան սեպտեմբերի 15֊ից 2 շաբաթով դադարեցրել է իր աշխատանքները։ Այս մասին հայտնում է ITAR-TASS֊ը՝ հղում անելով Լիպեցկի Roshen գործարանի գլխավոր տնօրեն Օլեգ Կազակովին։
Ըստ Կազակովի խոսքերի, գործունեության դադարեցումը կապված է պահեստում ապրանքների կուտակումների հետ։
Հաղորդվում է նաև, որ աշխատակիցները կվճարվեն՝ աշխատավարձի 2/3֊ի չափով։