Կիևի «Roshen»֊ի գործարանի մոտ հրդեհ է բռնկվել
Կիևում՝ «Roshen» ընկերության գործարանի մոտակայքում հրդեհ է բռնկվել։ Այս մասին հայտնում է «ՈւՆԻԱՆ»֊ը։
Նշվում է, որ Սապերնո֊Սլոբոդսկի փողոցի վրա գտնվող պահեստների տարածքում փայտե արկղ է այրվել։
Ներկայումս դեպքի վայրում հրշեջ֊փրկարարական աշխատանքներ են ընթանում։