Կիևում Roshen-ի խանութի վրա տորթեր են շպրտել
Ուկրաինայի մայրաքաղաք Կիևում Roshen ընկերության քաղցրավենիքի խանութի վրա տորթեր են շպրտել: Տեղի ունեցածն իր վրա է վերցրել «Ռեվանշ» անջատողական կազմակերպությունը: Նրա ակտիվիստները բացատրել են, որ Պյոտր Պորոշենկոն, ի հեճուկս իր տված խոստումների և գործող օրենքների, այդպես էլ չի վաճառել իր գործարանը:
Անջատողականները դժգոհել են նաև նրանից, որ Roshen ընկերության գործարանը գործում է Ռուսաստանում և հարկ է վճարում այդ երկրին:
Նշենք, որ 2015թ-ի հունվարից Roshen ֆիրմային խանութների վրա արդեն 4 անգամ հարձակում է եղել: Երկու հոգու արդեն հաջողվել է ձերբակալել: Roshen ընկերությունից հայտնել են, որ նման հարձակումները նախագծված ծադրանքներ են: