72618 դիտում
09:12 15-01-2014
Հրանուշ Հակոբյանի գործունեությունը չեմ հավանում. Լիպեցկի հայկական համայնքի հիմնադիրԺողովուրդ
««Ժողովուրդ»-ն օրերս հյուրընկալվել էր Համաշխարհային հայկական կոնգրեսի պատվավոր անդամ, Ռուսաստանի հայերի միության անդամ, Լիպեցկի հայկական համայնքի հիմնադիր 80-ամյա Սերգեյ Կազարովի տանը։ Ներկայացնում ենք հոդվածից մի հատված.
–Ձեր կարծիքով՝ այսօր ինչու են լռում մշակույթի և արվեստի սփյուռքահայ ներկայացուցիչները, երբ Հայաստանը գտնվում է այսպիսի ողբերգական վիճակում։
–Դա անիմաստ գործ կլիներ։ Փորձը ցույց է տալիս, որ հայրենիքում չեն գնահատում սփյուռքի հավատարմությունը։ Ղարաբաղյան շարժման հենց սկզբից մի խումբ հայերով հավաքվեցինք ու մի քանի մեշոկ փող ուղարկեցինք Հայաստան։ Անգամ շնորհակալական մի խոսք չհնչեցրին, դա էլ մի կողմ՝ պարզվեց, որ այդ գումարները գնացել են որոշակի գրպաններ։ Հիմա էլ նույնն է։ Ես Հրանուշին (Հրանուշ Հակոբյան, ՀՀ սփյուռքի նախարար) ճանաչում եմ արդեն 10 տարի, նրա գործունեությունը չեմ հավանում։ Սփյուռքի նախարարությունը ստեղծված է նրա համար, որ դրսից մարդիկ կանչեն, խաբեն, ձեռից եղածը խլեն, հետ ուղարկեն։ Իսկ Դուք ասում եք...
-Դուք հաճախ բարձր մակարդակում հանդիպումներ եք ունենում ՀՀ ղեկավարության հետ։ Փորձել եք նրանց հետ խոսել Հայաստանի ներկայիս վիճակի մասին։
-Չեմ ասել ու չեմ ասի։ Բա որ ասեն՝ դու ո՞վ ես (ծիծաղում է-Ս. Մ.)»,–գրում է թերթը։
Հոդվածն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։
Նմանատիպ նյութեր
2001 դիտում
23:04 08-09-2014
Լիպեցկի Roshen֊ի գործարանը դադարեցրել է իր գործունեությունը
1491 դիտում
21:08 05-04-2014
Տեղի է ունեցել Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի հանդիպումը Բրյուսելի հայ համայնքի ներկայացուցիչների հետ
7684 դիտում
09:37 26-08-2016
Հրանուշ Հակոբյանի ազգականներով լցված նախարարությունը թանկ է նստում պետության վրա. «Հայկական ժամանակ»
Այս բաժնից
475 դիտում
18:24 27-12-2024
ՏԿԵ նախարարն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել
412 դիտում
18:11 27-12-2024
Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Լիտվայի ԱԳ նախարարի հետ