211652_close_icon
views-count1449 դիտում article-date 22:32 08-09-2014

Կրթամշակութային երիտասարդական կենտրոն Նինոծմինդայում

ՀՕՄ-ի օժանդակությամբ Նինոծմինդայում բացվել է կրթամշակութային երիտասարդական կենտրոն: Անձրևը չէր դադարում, չէր էլ խանգարում: Բոլորը շտապում էին նույն հասցեն: Նինոծմինդայի կենտրոնական փողոցը մարդաշատ է լինում հատուկ առիթների դեպքում: Ջավախքում` Նինոծմինդայի շրջանում, ՀՕՄ-ն իրականացրեց ջավախահայերի ևս մեկ երազանք` բացելով կրթամշակութային երիտասարդական կենտրոն: Անձրևը դադարեց, երբ հնչեց հայկական պարեղանակը: Երիտասարդական կենտրոնը երրորդն է Ջավախքում: Նման կառույց յոթ տարի առաջ բացել են Ախալցխայում և Ախալքալաքում: Կենտրոնը կգործի Ֆրանսիայի Ալֆորվիլ քաղաքի աջակցությամբ, քաղաքապետին էլ վերապահված էր կենտրոնի բացումը: Շենքը գնվել և նորոգվել է ԱՄՆ արևմտյան ափի և Ֆրանսիայի Ջավախք հանձնախմբերիի տրամադրած միջոցներով: Ալֆորվիլի քաղաքապետը երիտասարդական կառույցի մասին իմացել է Ֆրանսիայում ապրող հայերից: Ալֆորվիլի բնակչության 10 տոկոսը հայեր են: Շենքը գնել էին 4 տարի առաջ, բայց գրանցել չէին կարողանում: 2 տարի անց միայն հաջողվեց ձևակերպել փաստաթղթերը: Մեծ դժվարությամբ ու մասամբ կարողացել են գրականություն ձեռքբերել: Երկար ժամանակ չէին թույլատրում Հայաստանում տպագրված գրքերը տեղափոխել Ջավախք: Դրան զուգահեռ էլ վրացական իշխանությունները մի քանի անգամ փորձեցին բացել վրացերենի ուսուցման կենտրոններ` տեղի հայերի համար: Սակայն դրանք արագ փակվեցին` այցելու չունենալու պատճառով: Երիտասարդական կենտրոնը Նինոծմինդայում դառնալու է հայապահպանության խնդրի լուծման նոր ճանապարհ: Ուսուցանվելու է հայոց լեզու, հայ ժողովրդի պատմություն, վրացերեն, անգլերեն, ֆրանսերեն: Կհրավիրվեն նաև երգի, պարի մասնագետներ: Կենտրոնում ուսումն անվճար է: Նինոծմինդայի կրթմշակութային երիտասարդական կենտրոնը ՀՕՄ-ի առանցքային ծրագրերից է և լինելու է շարունակական: Կենտրոնի նպատակը Նինոծմինդայի շրջանի երիտասարդության ժամանցն օգտակար և արդյունավետ կազմակերպելն է։ Աղբյուրը` [url=http://www.armnewstv.am/news/33348]Armnewstv.am[/url]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր