211652_close_icon
views-count1283 դիտում article-date 16:57 26-08-2020

Լիտվայի ԱԳՆ-ն Բելառուսի հարցով պատժամիջոցների ցուցակում ներառել է 118 մարդու, այդ թվում՝ Լուկաշենկոյին

Բելառուսի հարյուրից ավելի պաշտոնյաներ, այդ թվում՝ հանրապետության նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, Լիտվայի կողմից ընդգրկվել են այն անձանց ցուցակում, որոնց դեմ Վիլնյուսը մտադիր է պատժամիջոցներ կիրառել: Այս մասին չորեքշաբթի լրագրողներին հայտնել է ԱԳ նախարար Լինաս Լինկյավիչյուսի խորհրդական Ռասա Յակիլայտենեն, գրում է [url=https://tass.ru/mezhdunarodnaya-panorama/9292597?fbclid=IwAR3EWd31DqGCsONpYuUFtzcS-XGIW3G_YW89SuSlHGQqKnrECV9CJMUhPsQ]tass.ru[/url]-ն։ «Լիտվայի ԱԳՆ-ն ՆԳՆ-ին է ուղարկել թարմացված ցուցակ, որում ընդգրկված է 118 մարդ, այդ թվում՝ նախագահ Լուկաշենկոն»,- ասել է նա: Սա բալթյան հանրապետության պատժամիջոցների ցուցակի երկրորդ տարբերակն է: Նախնական ցանկը, որում Լուկաշենկոյի հետ միասին 32 մարդ էր ընդգրկված, որոնք, Վիլնյուսի գնահատմամբ, առնչություն ունեն Բելառուսում նախագահական ընտրությունների արդյունքների կեղծմանը և ցուցարարների նկատմամբ ուժի չարդարացված կիրառմանը, ԱԳՆ-ն ՆԳՆ-ի հաստատմանը փոխանցել էր օգոստոսի 19-ին: Հաջորդ օրը երկրի վարչապետ Սաուլիուս Սկվերնյալիսը հայտարարել էր, որ որոշ տեխնիկական հարցերի պատճառով թարմացված ցուցակը կհրապարակվի ավելի ուշ։ Ցուցակում ընդգրկված անձանց առաջարկվում է արգելել Լիտվա մուտքը և սառեցնել նրանց ակտիվները, եթե այդպիսիք կան հանրապետության ֆինանսական հաստատություններում: Հիշեցնենք, որ օգոստոսի 11-ին Բելառուսի ընդդիմության առաջնորդ Սվետլանա Տիխանովսկայան լքել էր Բելառուսը և Լիտվա մեկնել։ Նա խոստովանել էր, որ երկընտրանքի առաջ է կանգնել, և հիշատակել էր իր երեխաներին։ Բողոքի ցույցերն ու ընդդիմադիրների կողմնակիցների հանրահավաքները Մինսկում և Բելառուսի այլ քաղաքներում շարունակվում են օգոստոսի 9-ին երկրում կայացած նախագահական ընտրություններից հետո, որոնց արդյունքներով հաղթել է գործող նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն՝ ստանալով ընտրողների ձայների 80 տոկոսը։

Նմանատիպ նյութեր